«Ժառանգություն» կուսակցության համար ընդունելի չէ ՀՀ 2010 թ. պետբյուջեի նախագիծը

PanARMENIAN.Net - «ՀՀ 2010 թ. պետբյուջեի քննարկումները ՀՀ խորհրդարանում ցույց տվեցին, որ բյուջեն մեր իրականության հետ ոչ մի ընդհանրություն չունի, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ ինչպես ծախսերի, այնպես էլ եկամուտների մասով», - նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբավորման պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:



Մարտիրոսյանի խոսքերի համաձայն, Հայաստանի կառավարությունը պետբյուջեի նախագիծը հաստատելիս հաշվի չի առել այն, որ Հայաստանում գրանցվել է գների նշանակալի աճ եւ դրա հիման վրա եկող տարի նախատեսված չէ աշխատավարձերի բարձրացում: «Եկող տարի Հայաստանում ոչ մի առաջընթաց չի լինելու նաեւ աղքատության կրճատման հարցում, եւ վերը ասվածը հաշվի առնելով, «Ժառանգություն» կուսակցությունը այսպիսի բյուջեն համարում է անընդունելի», - ընդգծել է պատգամավորը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---