«Ագոյի» խումբը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդինախարարների կոմիտեիմոնիտորինգիԱգոյիխմբին` դեսպան Ստելիան Սոյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց այցի կարեւորությունը` Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին ծանոթանալու տեսանկյունից:



Նախարար Նալբանդանը նշեց ԵԽ-ին Հայաստանի անդամակցության նշանակությունը տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու, կազմակերպության ընդհանուր օրակարգին նպաստելու եւ ԵԽ տարբեր կառույցների աշխատանքներին լիարժեքորեն մասնակցելու հարցում:



Զրուցակիցները մտքերփոխանակեցինհայ-թուրքական հարաբերությունների շուրջ: Ագոյի խումբը ողջունեց հայ-թուրքական հարբերությունների նորմալացման գործընթացը եւ ԵԽ պատրաստակամությունը հայտնեց սատարելու գործընթացին: Հյուրերի խնդրանքովնախարարՆալբանդյանը ներկայացրեցարցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---