ՀՀԿ-ը չի կարծում, որ ՀԱԿ-ի առաջնորդի հայտարարությունը կարող է փոխել իրավիճակը քաղաքական դաշտում

PanARMENIAN.Net - «Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) միշտ կարեւորել է Հայաստանի ինչպես ընդդիմադիր, այնպես էլ ղեկավարող քաղաքական ուժերի հետ համագործակցությանը այն խնդիրների շուրջ, որոնք ծառացել են Հայաստանի առաջ», - ասել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում ՀՀԿ-ն խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Գալուստ Սահակյանը:



Սակայն, խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարության մասին Հայաստանի ղեկավարության հետ համագործակցելու վերաբերյալ, Սահակյանը նշել է, որ ՀԱԿ առաջնորդի հայտարարությունը իրենից լուրջ բան չի ներկայացնում, եւ չի կարող ազդել Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի վրա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---