Հայ-թուրքական արձանագրությունները ուղարկվել են ՀՀ Սահմանական դատարան

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրությունները նոյեմբերի 17 -ն ուղարկվել են ՀՀ Սահմանական դատարան (ՍԴ): Այդ մասին հայտնել է ՍԴ-ի վարչակազմի ղեկավար Արուշան Հակոբյանը:



Նրա խոսքերով, 20 օրվա ընթացքում պետք է գումարվի Սահմանադրական դատարանի լիակազմ նիստ, որի ժամանակ կորոշվի Արձանագրությունների քննարկման ամսաթիվը: «Եթե դատարանը չկարողանա միանգամից որոշում ընդունել, ապա այն կարող է հետաձգվել 10 օրով, սակայն մեկ ամսից ՍԴ-ը պետք է նշանակի լսումների օր, կամ ետ ուղարկի Արձանագրությունները», - ասել է նա:



Նիստի ժամանակ կորոշվի նաեւ այն բաց թե փակ կլինի քննարկումը: Թե ինչ որոշում կընդունվի, Հակոբյանը դժվարանում է պատասխանել: «Եթե ՍԴ դրական որոշում ընդունի, ապա նախագահը պետք է ուղարկի Արձանագրությունները խորհրդարան վավերացման համար: Վավերացումից հետո, ՀՀ ԱԳՆ-ը պետք է կազմի վավերացման մասին փաստաթուղթ եւ ուղարկի այն նախագահին ստորագրմանը: Փաստաթուղթը կնքվում է երկրի կնիքով եւ ԱԳ նախարարի ստորագրությամբ: Վերջնական փուլում կողմերը կփոխանակվեն վավերացման մասին փաստաթղթերով, որից հետո Արձանագրությունները ուժի մեջ կմտնեն», - ընդգծել է Արուշանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---