Իրանը մերժել է ՄԱԳԱՏԷ-ին եւ «վեցնյակի» երկրներին

PanARMENIAN.Net - Թեհրանը դրական պատասխան չի տվել իրանական ուրանն արտասահմանում հարստացնելու մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկությանը:



Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալները հինգշաբթի օրը Բրյեւսելում հանդիպում են ունեցել Իրանի միջուկային ծրագրին նվիրված: Դիվանագետները հայտարարել են, որ հիասթափված են, քանի որ չեն տեսնում առաջընթաց Իրանի միջուկային խնդրի լուծման հարցում:



«Իրանը դրական պատասխան չի տվելՄԱԳԱՏԷ-ի առաջարկությանը, որը վերաբերում էր Թեհրանում հետախուզման միջուկային ռեակտորին», - հանդիպման ավարտից հետո հայտարարել է ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի օգնական Սոլանա Ռոբերտ Քուպերը:



Նախկինում Իրանը հրաժարվել էր ՄԱԳԱՏԷ-ի առաջարկությունից, ըստ որի այդ իսլամական հանրապետությունից այլ երկրներ պետք է արտահանեին մոտավորապես 70 տոկոս ցածրհարստացված ուրան` դրա վերահարստացման եւ թեհրանյան հետախուզման ռեակտորի արտադրման համար:



Իրանի մերժումից հետո, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մոհամեդ էլ Բարադեյը նախաձեռնություն է ցուցաբերում ուրանը պահպանելու եւ վերահարստացման համար երրորդ երկրին տալու համար, մասնավորապես, Թուրքիային, որի հետ Իրանը լավ հարաբերություններ ունի:



Սակայն Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ Թեհրանը քննում է ՄԱԳԱՏԷ-ի նախաձեռնությունը, մասնավորապես թեհրանյան ռեակտորը վառելիքով ապահովելու վերաբերյալ հարցը, բայց պայմանով, որ ուրանի փոխանակումը կատարվի Իսլամական Հանրապետության տարածքում, հաղորդում է AFP-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---