Երեւանում Երախտագիտության օրը նշում են «վազքով հանուն կյանքի»

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ու «Վահագնի» համալիրը նոյեմբերի 21-ին կազմակերպել են «Վազք հանուն կյանքի» մրցությունը, որին մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ եւ այլ երկրների դեսպանատները, «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերակցությունը եւ այլ միջազգային կազմակերպություններ ներկայացնող մոտ 100 երեխաներ ու մեծահասակներ:



Մրցությունը նվիրված է ամերիկյան տոնին` Երախտագիտության օրվան եւ ուղղված է առողջ ապրելակերպի քարոզմանը: Մրցությանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:



Երեխաներից հաղթողներ կամ պարտվողներ չկային եւ բոլոր 50 պատանի մասնակիցներին մրցանակներ հանձնվեցին, իսկ մրցության հաղթող մեծահասակները դրամական պարգեւներ ստացան:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---