Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցեց «Վազքին հանուն կյանքի»

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Վահագնի» համալիրում կազմակերպեց «Վազք հանուն կյանքի» մրցությունը, որին մասնակցեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Մարի Յովանովիչն ասաց, որ առաջին անգա է մասնակցում նման մրցության: «Յուրաքանչյուր մարդ պետք է առողջ ապրելակերպ վարի: Չեմ կարծում, թե այսօր ես կկարողանամ հաղթել, սակայն կարեւորը մասնակցությունն է»,- ասաց դեսպանը:



Մրցության ժամանակ Մարի Յովանովիչը հանդես եկավ 19-րդ համարի ներքո: «ԱՄՆ-ում նման միջոցառումները հաճախ են տեղի ունենում, ես վստահ չեմ, որ Հայաստանում այն ավանդական կդառնա, բայց կարելի է փորձել ավելացնել մասնակիցների թիվը»,- ավելացրեց Յովանովիչը:



Մրցությանը մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ եւ այլ երկրների դեսպանատները, «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերակցությունը եւ այլ միջազգային կազմակերպություններ ներկայացնող մոտ 100 երեխաներ ու մեծահասակներ: Մրցությունը նվիրված է ամերիկյան տոնին` Երախտագիտության օրվան եւ ուղղված է առողջ ապրելակերպի քարոզմանը: Երեխաներից հաղթողներ կամ պարտվողներ չկային եւ բոլոր 50 պատանի մասնակիցներին մրցանակներ հանձնվեցին, իսկ մրցության հաղթող մեծահասակները դրամական պարգեւներ ստացան:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---