Թուրքիան ընդգրկվում է Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցային գործընթացում

PanARMENIAN.Net - <<Թուրքիան պատրաստ է ակտիվ ջանքեր գործադրել` գտնելու համար Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծումը, ընդգրկվելով բանակցային գործընթացում, որը վարում են Արեւմուտքի երկրները <<վեցյակի>> ձեւաչափով (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներ` ՌԴ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն, ինչպես նաեւ Գերմանիան) Իրանի հետ>>,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն:



<<Մենք վստահ ենք, որ Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծումը հնարավոր է եւ անհրաժեշտ: Հաշվի առնելով անկայուն իրավիճակը տարածաշրջանում, դիվանագիտությունը խնդիրների լուծման միակ հնարավոր միջոցն է>>,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը` հավելելով, որ հոկտեմբերի 1-ին Ժնեւում կայացած <<վեցյակի>> հանդիպումն Իրանի հետ ցույց տվեց, որ դիվանագիտական գործընթացը զարգանում է եւ այժմ կարեւոր է պահը բաց չթողնել:



<<Թուրքիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել, եթե պահանջվի, այդ խնդրի դիվանագիտական լուծման որոնումներին>>,-ասել է Դավուդօղլուն:



Ընդ որում, նա նշել է, որ Իրանն միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունք ունի, Միջազգային ատոմային գործակալության կողմից լիակատար վերահսկողության պայմաններում, հաղորդում է gulfnews.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---