Ռոբերտ Բրադկեն տպավորված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների աշխատանքով

PanARMENIAN.Net - «Ես տպավորված եմ այն բանով, թե ինչ հզոր կամք է դրսեւորված կարգավորման որոնումների հարցում եւ կարծում եմ, որ այսօր նշանակալին այն էր, թե ինչպես էին երկու նախագահներն աշխատում մեզ հետ»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո: Ըստ նրա, բավականին բարդ եւ բավականին հակասական կետերը քննարկելու ցանկությունը մեծ է: «Ես, նոր մարդ լինելով այս գործընթացում, կարծում եմ, որ դա ինձ ամենից շատ տպավորեց»,-ասել է միջնորդը, հաղորդում է BBC-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---