Թվին Ֆոլս քաղաքային զբոսայգում կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան

PanARMENIAN.Net - Թվին Ֆոլս քաղաքային զբոսայգում (ԱՄՆ, Այդահո նահանգ) կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան: Հուշարձանը կանգնեցվել է քաղաքի բնակչուհի Լիա Բալայանի ջանքերով: «Իմ ծնողների համար դա մեծ նշանակություն ունի», - ասել է նա: Տ-ն Բալայանի խոսքերով, ավելի վաղ նա դիմել էր քաղաքապետ Լենս Քլոուին, որպեսզի նա թույլ տա իրեն հուշարձան կանգնեցնել: «Նա ասաց ինձ, որ հուշարձանը կանգնեցնելու դեպքում, կարող են խոչընդոտներ առաջանալ, քանի որ հուշարձանը նվիրվելու է պատմական իրադարձությանը, որը արտասահմանում է կատարվել», - ասել է Լիա Բաբայանը: Չնայած դրան, սույն թվականի սեպտեմբեր ամսին քաղաքի քաղխորհուրդը հավանություն է տվել հուշարձանի կանգնեցման որոշումը, հաղորդում է Twin Falls Times-News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---