23 նոյեմբերի 2009 - 15:53 AMT
Արթուր Բաղդասարյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները
Նոյեմբերի 23-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները:

ԱՄՆ դեսպանի խնդրանքով Ա.Բաղդասարյանը ներկայացրել է ԱԱԽ գործունեությունը, ինչպես նաեւ բարեփոխումների իրականացման ընթացքը տարբեր ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդրներին, այդ թվում նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է ԱԱԽ մամլո ծառայությունը: --ԿԱ--