23 նոյեմբերի 2009 - 16:59 AMT
Նոյեմբերի 28-ն կոմպոզիտոր Սեդրակ Երկանյանը միանգամից կնշի երեք հոբելյան
Նոյեմբերի 28-ն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հոբելյանական երեկո, որը նվիրված է դիրիժոր, դաշնակահար, կոմպոզիտոր Սեդրակ Երկանյանի 50-ամյակին, նրա ստեղծագործական գործունեության 40-ամյակին եւ նրա ստեղծագործական գործունեության 15-ամյակին «Տաղարան» հնագույն հայկական երաժշտության համույթում:

« «Հայկական հնագույն հարսանեկան երգերի II հատորի» ստեղծագործության համար նյութ հանդիսացավ VII դարի հայ պատմիչ Հովնան Մամիկոնյանի գրառումները», - նոյեմբերի 23 կայացած մամլո ասուլիսում ասել է Սեդրակ Երկանյանը:

Նրա խոսքերով, տվյալ ստեղծագործությունը ներկայացնում է հայ ազգային երգերի մի ուղություն, որը լիարժեք պատկերացում են ստեղծում այն ժամանակվա հայ հանրության կենցաղի եւ անձնավորության մասին:

Սեդրակ Երկանյանի հոբելյանական համերգին հրավիրվում են հայկական ազգային երաժշտության բոլոր սիրահարները` մուտքն ազատ է: