Մյունխենում Քելբաջարից հայկական զորքերի դուրսբերման հարցը չի քննարկվել

PanARMENIAN.Net - Բաքվի հայտարարություններն այն մասին, որ Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է Քելբաջարից հայկական զորքերի դուրսբերման հարցը, ինչը, իբր, Թուրքիային թույլ կտա վավերացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ստորագրված Արձանագրությունները, հասարակ ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հայտնել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը, Մյունխենում նման հարց չի քննարկվել:



«Հայաստանումմենք արդենվարժվել ենքայնբանին, որ Հայաստանիու Ադրբեջանինախագահներիյուրաքանչյուր հանդիպումիցհետո «խիստիրազեկ»աղբյուրներըհայտնում են իրականում գոյություն չունեցող ինչ-որ քննարկումների ու պայմանավորվածությունների մասին: Դա պարզ ապատեղեկատվություն է եւ որեւէ առնչություն չունի իրականության հետ: Նման հարց չի քննարկվում, հետեւաբար, նման պայմանավորվածություն լինել չի կարող: Բազմիցս ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ու քննարկումների առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Մնացյալ հարցերն ածանցյալ են»,- ասել է ՀՀ ղեկավարի մամլո քարտուղարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---