23 նոյեմբերի 2009 - 18:15 AMT
Վլադիմիր Զախարով. Թուրքիան ու Ադրբեջանը թատրոն են խաղում Հայաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավական ամուր եւ լուրջ են: Եթե ասում են, որ նրանց միջեւ սեւ կատու է անցել, չկարծեք, թե դա ճշմարտություն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՄՀՄՊՀ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով, Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները թատերական ներկայացում են Հայաստանի առջեւ: «Ամեն օր նրանք դերերով փոխվում են, այսօր մեկն է չարագործը, վաղը` մյուսը»,- նշեց Վլադիմիր Զախարովը` ավելացնելով, որ նրանց բոլոր գործողությունները համաձայնեցված են: Ընդ որում, նա ընդգծեց, որ եթե Թուրքիան ներողություն խնդրեր Հայաստանից իր նախնիների կատարած հանցագործությունների համար, այսինքն` Հայոց ցեղասպանության, ապա իրադրությունը շատ ավելի բարվոք կլիներ: «Թուրքիան պետք է կրկնի Գերմանիայի փորձառությունը»,- ասաց Զախարովը: