23 նոյեմբերի 2009 - 19:03 AMT
Հնդկաստանի հետ համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկն է
Նոյեմբերի 20-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահ տիկին Պրատիբհա Դեվիսինգհ Պատիլին:Արարողությանը հաջորդած զրույցիընթացքումդեսպան Հակոբյանը Հնդկաստանի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնը եւ նշել, որ Հնդկաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկն է:Անդրադառնալով երկկողմհարաբերությունների ներկա վիճակին եւ հեռանկարին` դեսպան Հակոբյանը նշել է, որ բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպումը կխթանի երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի հետագա զարգացումը:

Նախագահ Պրատիբհա Պատիլն իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է հղել իր բարեմաղթանքները եւ նշել, որ Հնդկաստանը նույնպես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-հնդկական համագործակցության հետագա զարգացման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: