23 նոյեմբերի 2009 - 21:30 AMT
ՀՀ ԱԳՆ-ն դրական է գնահատել մյունխենյան հանդիպումը
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները Մյունխենում թույլ տվեցին պահպանել դրական միտումները: Այդ մասին Հռոմում լրագրողներին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Չեմ կարող ասել, թե նախագահների բանակցությունները հարթ ու դյուրին էին, բայց որոշ հարցերի շուրջ առաջընթաց կա, եւ կողմերին հաջողվեց պահպանել վերջին մեկուկես տարվա ընթացքում կայացած ութ հանդիպումների արդյունքում արձանագրված դրական միտումները»,- հայտնեց Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններին, ապա Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Հայաստանի հայտարարությունները համահունչ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, «այսինքն համապատասխանում են իրականությանը»: