Աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Առաքել Միրզոյան. Վնասվածքը խանգարեց ինձ աշխարհի չեմպիոն դառնալ24 նոյեմբերի 2009 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Գոյանգում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Առաքել Միրզոյանը արծաթ նվաճեց 69կգ ք/կ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Միրզոյանը կիսել է իր ակնկալիքներն ու ապրումները: «Աջ ձեռքի վնասվածքը խանգարեց ինձ աշխարհի չեմպիոն դառնալ: Վնասվածքը ես ստացել եմ 3 տարի առաջ: Սակայն թող արծաթե մեդալն ինձ համար դաս լինի, որ հետագայում ես ավելի մեծ նվաճումներ ունենամ»,-ասել է 2009թ. Եվրոպայի չեմպիոն եւ արդեն աշխարհի արծաթե մրցանակակիրը: Ըստ Միրզոյանի, նա չկարողացավ զսպել արցունքները, երբ հայտնի դարձավ, որ ինքը արծաթ է նվաճել: «Չեմ կարող ասել, թե ես արտասվում էի ուրախությունից, սակայն չեմ էլ ժխտում, որ շատ ուրախ էի»,-ասել է Միրզոյանը: Հիշեցնենք, որ պոկում վարժությունում Միրզոյանը 3 մոտեցումներից կարողացավ օգտագործել երկուսը եւ բարձրացրեց 154 կգ քաշը: Արդյունքում նա նվաճեց փոքր արծաթե մեդալը: Հրում վարժությունում նա բարձրացրեց 180 կգ եւ երկամարտի արդյունքում հավաքեց 334 կգ` դառնալով աշխարհի արծաթե մրցանակակիր: Նոյեմբերի 24-ին իր ելույթները կսկսի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանը, որն առաջին անգամ հանդես կգա 77 կգ քաշային կարգում, նախկինում նա ելույթ էր ունենում Միրզոյանի քաշային կարգում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |