24 նոյեմբերի 2009 - 15:54 AMT
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Տիգրան Մարտիրոսյանը Հայաստանին բերեց փոքր արծաթե մեդալ
Նոյեմբերի 24-ին ծանրամարտի աշխարհի առաջնությունում իր ելույթները սկսեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանը, որն առաջին անգամ է հանդես գալիս 77 կգ քաշային կարգում, նախկինում նա հանդես էր գալիս 69 կգ ք/կ:

Մարտիրոսյանն իր ելույթը «հրում» վարժությունում վստահ սկսեց եւ բարձրացրեց 170 կգ, նվաճելով փոքր արծաթե մեդալը: Մարտիրոսյանի հիմնական մրցակիցը Լի Հիաոյուն էր Չինաստանից: Նա բարձրացրեց 174 կգ եւ աշխարհի ռեկորդ սահմանեց: