Տիգրան Սարգսյան. «Գրանդ Քենդի» ընկերությունը հաջողությամբ զարգացնում է իր բիզնեսը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն, եղել է գործարանի տպարանում, շրջել էհրուշակեղենի արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին եւ արտադրության գործընթացին:



ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշել է. «Այսօր «Գրանդ Քենդին» հաջողությամբ զարգացնում է իր բիզնեսը, ունի հազարավոր աշխատատեղեր, մյուս կողմից էլ փորձ է արվում գնել հիմնականում հայկական հումքը, որովհետեւ դա խթանում է տարբեր, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի զարգացումը: Կարծում եմ` այդ տեսակետից բավականին լավ հեռանկարներ են բացվում «Գրանդ Քենդի»-ի համար, որովհետեւ ներքին համագործակցությունը ուժեղացնելով, «Գրանդ Քենդիին» հաջողվում է նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը, որը նրա համար ստեղծում է մրցակցային առավելություններ»:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---