Դաշնակցությունը չի հավատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններին

PanARMENIAN.Net - «Մյունխենում կայանալիք հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահի մարտական հայտարարությունից հետո, ՀՀ նախագահի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը պետք է հրաժարվել այդ հանդիպումից: Ալիեւի հայտարարությունը իրենից վերջնագիր է ներկայացնում, եւ այդ պայմաններում հնարավոր չէ վարել նորմալ խաղաղ բանակցություններ», - նշել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:



Հովհաննիսյանի խոսքերով, այդ հայտարարությունից հետո տարածվեց հակասական տեղեկատվություն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, որից կարելի է եզրակացություն անել, որ Հայաստանից ցանկանում են ստանալ ավելին ղարաբաղյան կարգավորման գործընթացից, որպեսզի Թուրքիայի խորհրդարանում վավերացվեն Արձանագրությունները:



Դաշնակցության խմբակցության ղեկավարը ավելացրել է, որ Ալիեւը իր հայտարարությամբ խաչ է քաշել Մայենդորֆյան հայտարարագրի վրա, որը ստորագրվել էր նրա եւ ՀՀ նախագահի կողմից, քանի որ նա բաց հայտարարել է Ադրբեջանի կողմից ուժ գործադրելու պատրաստակամության մասին, այն դեպքում երբ հայտարարագրում խոսվում է այն մասին, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ կերպով:



Պատգամավորը ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը բանակցությունների ժամանակ գրանցված առաջխաղացման մասին չեն ներշնչում վստահություն:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---