Էդվարդ Նալբանդյանը Հայաստան է հրավիրել արքեպիսկոպոս Դոմինիք Մամբերտիին

PanARMENIAN.Net - Հռոմում գտնվելու ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ Վատիկան, ուր հանդիպեց Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիք Մամբերտիի հետ:



Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Վատիկանի արտաքին քաղաքականության պատասխանատուն գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Վատիկանի, ինչպես նաեւ Հայ Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների միջեւ հաստատված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ` վստահություն հայտնեցին, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ դրանք առավել կամրապնդվեն:



Նախարար Նալբանդյանն ու արքեպիսկոպոս Մամբերտին հանգամանալից զրույց ունեցան միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների, Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի, ինչպես նաեւ ս.թ. դեկտեմբերի սկզբին Աթենքում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդին քննարկվելիք հարցերի շուրջ:

Հայաստանի արտգործնախարարը Վատիկանի իր գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---