ՀՀ-ում Վրաստանի դեսպանը խոստացել է վերականգնել Թբիլիսիի ավերված հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Թարգամաձեն խոստացավ, որ Թբիլիսիի հայկական եկեղեցիները կվերականգնվեն եւ որ իրավաբանական կարգավիճակ կստանան: Դրանից հետո Վրաստանում հայկական եկեղեցիները գտնվելու են Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) իրավասության ներքո: Այդ մասին Գեորգի Թարգամաձեի հետ հանդիպումից հետո հայտնեց Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Նարեկ Մանթաշյանը: Նրա խոսքով, Վրաստանի դեսպանը նշեց, որ եկեղեցիների ավերման պատճառը երկրաշարժերն են, որոնք վերջին ամիսներին բավական հաճախ են տեղի ունենում Թբիլիսիում:



«Այսօրվանից սկսած մենք ուշադրությամբ կհետեւենք, թե ինչպիսի վիճակում են գտնվում Վրաստանում գտնվող մեր եկեղեցիները»,- ասաց Մանթաշյանը` ավելացնելով, որ եթե դեսպանը չկատարի իր խոստումները, բողոքի նման ցույցերը կշարունակվեն:



Անցյալ ուրբաթ օրը Վրաստանի մայրաքաղաքում ավերվեց հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը 1356թ.-ին էր կառուցվել: ՀԱԵ-ն Վրաստանի իշխանություններին մեղադրեց այդ երկրում հայկական սրբավայրերի պահպանման հանդեպ անտարբերության համար, ինչն էլ եկեղեցու ավերման պատճառ դարձավ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---