Նոյեմբերի 22-ին Կալկաթայում տեղի ունեցավ վերանորոգված «Հայկական ակումբի» հանդիսավոր բացումը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Կալկաթայում տեղի ունեցավ վերանորոգված «Հայկական ակումբի» հանդիսավոր բացումը: Հայկական եկեղեցում սուրբ Պատարագից հետո հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցել են ակումբի բացման արարողությանը:



«Պնդումներն այն մասին, որ Հնդկաստանում հայ համայնքը կորցրել է իր կենսունակությունը` սխալ են: Այդ պնդումների հեղինակները մեր գործունեությունը գնահատելով, համոզված եմ` փոխելու են իրենց կարծիքը: Ես համոզված եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ գործում ենք սուրբ Էջմիածնի օրհնությամբ», - բացման արարողության ժամանակ նշել է Հնդկաստանի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ հայր Խորեն Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---