24 նոյեմբերի 2009 - 19:19 AMT
Իրանը պարզեցնում է Հայաստանի հետ անցագրային ռեժիմը
Թեհրանում ընթանում է Իրանի ու Հայաստանի ԱԳՆ հյուպատոսական հարցերի վերաբերյալ վարչությունների ղեկավարների վեցերորդ համատեղ նիստը: Նիստում քննարկվում է երկու երկրների միջեւ անցագրային ռեժիմի պարզեցման հարցը:

Նիստի ընթացքում կկայանան նաեւ քննարկումներ անցագրային մաքսերի նվազեցման, տնտեսական կապերի զարգացման, ուսանողների փոխանակության, իրավական հարցերի շուրջ համագործակցության մակարդակի բարձրացման, բանտարկյալների փոխանակության, թմրանյութերի դեմ պայքարի, երկու երկրների ոստիկանության ուժերի միջեւ համագործակցության, սահմանամերձ շրջաններում համագործակցության մակարդակի բարձրացման եւ այլ հարցերի շուրջ, հաղորդում է Trend News-ը:

Հանդիպման արդյունքներով Իրանի ու Հայաստանի ԱԳՆ հյուպատոսական հարցերի վերաբերյալ վարչությունների ղեկավարները հուշագիր կստորագրեն: