24 նոյեմբերի 2009 - 19:32 AMT
Իրանը որոշել է ավելի բաց դառնալ տարածաշրջանի համար
Իրանը որոշել է պարզեցնել անցագրային ռեժիմը հարեւան երկրների հետ, եւ Հայաստանը բացառություն չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Նորավանք» հետազոտական կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանը: Նրա խոսքով, դա դրական ազդեցություն կունենա երկու երկրների ինչպես տնտեսության, այնպես էլ զբոսաշրջության վրա: Ընդ որում, նա նկատեց, որ ՀՀ անցագիրը կարելի է ստանալ 20 րոպեի ընթացքում, ինչն էլ գրավում է զբոսաշրջիկներին: Նա ընդգծեց նաեւ, որ թե' հայերը, եւ թե' իրանցիները հաճախ են այցելում միմյանց երկիր: Անցագրային ռեժիմի պարզեցումը միայն կթեթեւացնի շարքային քաղաքացու հոգսերը: «Իրանը, ըստ երեւույթին, որոշել է ավելի բաց դառնալ տարածաշրջանի համար»,- ընդգծեց Սարուխանյանը:

Թեհրանում ընթանում է Իրանի ու Հայաստանի ԱԳՆ հյուպատոսական հարցերի վերաբերյալ վարչությունների ղեկավարների վեցերորդ համատեղ նիստը: Նիստում քննարկվում է երկու երկրների միջեւ անցագրային ռեժիմի պարզեցման հարցը: