Հայաստանում Իտալիայի դեսպանը պարգեւատրվել է Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի հուշամեդալով

PanARMENIAN.Net - Այսօր Վ. Բրյուսովի անվ. Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունեցավ ՀՀ -ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի հանդիպումը համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ:



Հանդիպման ընթացքում դեսպանը պատմելով իտալերեն լեզվի դասավանդման նոր հեռանկարների մասին, նշեց. «Իտալերենն ուսումնասիրելով, շատ նմանություններ ենք նկատում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ: Բացի այդ, այլ երկրների եւ ժողովուրդների մշակույթի հետ ծանոթանում ենք օտար լեզուների շնորհիվ»:



Հանդիպման ընթացքում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որի համաձայն նախատեսվում է Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի Դանթե Ալիգիերիի անվան իտալական մշակույթի եւ լեզվի կենտրոնի գործունեության ընդարձակում:



Համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը դեսպան Սկապինիին պարգեւատրեց համալսարանի 70-ամյակին նվիրված հուշամեդալով եւ նրան շնորհեց Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի պրոֆեսորի կոչում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---