24 նոյեմբերի 2009 - 21:39 AMT
Հայ-թուրքական Արձանագրությունները կքննարկվեն հունական հեռուստատեսության եթերում
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ստորագրված Արձանագրությունների թեման կշոշափվի «Անտապոկրիտես» հաղորդաշարի այսօրվա թողարկման ժամանակ Հունաստանի NET պետական հեռուստատեսության եթերում: Ծրագրի ընթացքում կքննարկվեն հենց Արձանագրություններին վերաբերող հարցեր, Հայաստանում եւ Թուրքիայում դրանց ստորագրման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ հայ-թուրքական փոխհարաբերություններում սպասվող գործընթացները, գրում է «Ազատ օր» թերթը: