24 նոյեմբերի 2009 - 22:10 AMT
Լիլիթ Հակոբյան. Չարենցը մեր խղճի եւ արժանապատվության խորհրդանիշն է
«Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք ունեն իրենց ավանդը թանգարանի հիմնադրման մեջ: Չարենցը մեր խղճի եւ արժանապատվության խորհրդանիշն է», - ասել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը միջոցառման ժամանակ:

Միջոցառմանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Վերջինը թանգարանին շնորհել է «Հակոբ Մեղապարտի» մեդալը:

Միջոցառմանը տեղի ունեցավ նաեւ թանգարանի նմուշների շնորհանդեսը:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բացվել է 1974 թ-ն, Երեւանի այն բնակարանում, որը Չարենցի ընտանիքը ստացել էր 1935 թ-ն: Թանգարանի հիմանական ֆոնդը կազմված է 7760 նմուշներից: Ընդհանուր առմամբ թանգարանում պահվում է մոտ 17 հազար նմուշ: