Նոյեմբերի 27-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կժամանի Լեհաստանի ՊՆ ղեկավարը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը տարածաշրջանային այցի շրջանակներում կժամանի Հայաստան եւ կհանդիպի իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Այնուհետեւ Բոգդան Կլիխը կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան: Բանակցությունների գլխավոր թեման կլինեն անվտանգության հարցերը:



«Իմ առաջին այցը տարածաշրջան կվերաբերի անվտանգության հետ կապված իրավիճակին, քանի որ Անդրկովկասի տարածաշրջանը առանցքային է ոչ միայն Արեւելյան, այլ նաեւ Կենտրոնական Եվրոպայի համար: Հարավային Կովկասը կարող է լինել կամ հակամարտությունների եւ ճգնաժամերի աղբյուր, կամ կայունացման տարածաշրջան»,-լրագրողներին է ասել Կլիխը Հարավային Կովկաս այցելելուց առաջ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---