25 նոյեմբերի 2009 - 12:21 AMT
Ռալֆ Յիրիկյան. Նորարարությունները զարգացման բանալին է տնտեսության համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է ԵՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի ուսանողների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:
«Այն ինչ տրվում է փորձով` իրական ձեռքբերում է գիտելիքների բազան հարստացնելու առումով: Դա թույլ է տալիս ստանալ առավելագույնը` ժամանակի տնտեսման եւ անմիջական շփման միջոցով: Իր փորձով երիտասարդների հետ կիսվելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է այդ տրամաբանությունից», ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Շուրջ մեկ ժամտ-ած դասախոսությանընթացքում, ներկաները ծանոթացան կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվող ընկերության մոտեցումներին, շուկայում հետագա ռազմավարությանն ու նորովի բացահայտեցին առաջատար լինելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գաղտնիքը:

«Մենք նայում ենք առաջ եւ մեր տեսլականում զարգացած Հայաստան ունենալն է, որի հիմքը կրթված երիտասարդ սերունդն է: Նորարարությունը զարգացման բանալին է, - այն կազմակերպությունը, որն արհամարհական վերաբերմունք է դրսեւորում նորարարության հանդեպ, պարզապես չի կարող երկար գոյատեւել: Մենք ձեզ հետ կիսում ենք տարիների մեր փորձը եւ ավելացնում ձեր գիտելիքները` ձեր օգտի համար», ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:

Իրռազմավարության կենսունակությունն ապացուցած ընկերության գլխավոր տնօրենը պատասխանեց նաեւ տեղում բարձրաձայնված հարցերին: