Կալիֆոռնիայի հայ գրողների միության հերթական հանդիպումը նվիրված է հրապարակագիր Սուրեն Բուրսալյանի 80-ամյակին

PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայի ՀայԳրողների Միության (ԿՀԳՄ) առաջիկա գրական հանդիպումը,Գլենդելի Հանրային Գրադարանիհովանավորությամբ, կայանալու է հինգշաբթի, 2009 դեկտեմբերի 3ին, երեկոյան ժամի 7ից 9ը, գրադարանի դահլիճում, Glendale Public Library, 222 East Harvard St, Glendale, CA 91205:



Նիստը նվիրված էհրապարակագիր Սուրեն Բուրսալյանի «ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» հատորի շնորհանդեսին, հեղինակի ծննդյան ութսունամյակին: Գրական զեկուցում կներկայացնեն` բանաստեղծ եւ գրականագետ Գեւորգ Քրիստինյանը, պրոֆ. Օշին Քեշիշյանը: Բանաստեղծներ Գարուշ Հարյանցը եւ Կիմա Կիրակոսյանը կներկայացնեն Ս. Բուրսալյանի պատմական հարցազրույցը գրող, թատերագիր Վիլիամ Սարոյանի հետ: Գեղարվեստական ծրագիր եւ հյուրասիրություն: Հրավիրվում է գրասեր հասարակությունը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---