25 նոյեմբերի 2009 - 14:35 AMT
Նոյեմբերի 29-ն Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Ռոբերտ Գետիկյանի «Ոճրագործ բանակ» ֆիլմի պրեմիերան
Սթ. նոյեմբերի 27-ին ժամը 12.00 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի (Robert Guռdiguian) մամլո ասուլիսը, ով նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը կգտնվի Հայաստանում իր «Ոճրագործության բանակ» (Larmռe du crime) ֆիլմի հայաստանյան պրեմիերայի առիթով:
Ֆիլմը ներկայացնում էԵրկրորդհամաշխարհային պատերազմիժամանակֆրանսիական Դիմադրության շարժմանմասնակից ՄիսակՄանուշյանի եւիր պարտիզանական խմբի պատմությունը: Ասուլիսինկմասնակցեն նաեւֆիլմի դերակատարներ ԱրիանԱսկարիդը եւՍերժ Ավեդիկյանը, ինչպես նաեւֆիլմի տնօրեն Մալեկ Համզաուին:

Ֆիլմը կցուցադրվի Երեւանում, Մոսկվա կինոթատրոնում նոյեմբերի 29 (հայերեն թարգմանությամբ) եւդեկտեմբերի 1-ին (ֆրանսերեն բնագրով), Ուջանգյուղում (Շիրակիմարզ) նոյեմբերի 28-ին եւԳյումրիում նոյեմբերի 30-ին:

Միսակ Մանուշյանը ֆրանսահայ հակաֆաշիստ եւ Ֆրանսիայի ազգային հերոս է: Ծնվել է Ադիյաման քաղաքում (Թուրքիա), 1906 թ-ն, սեպտեմբերի 1-ն: Հայոց ցեղասպանության ականատես է, որի հետեւանքով նա որբացավ: Սիրիայից նա 1925 թ-ն տեղափոխվել է Ֆրանսիա, ապրում էր Մարսելում եւ Փարիզում, աշխատում էր «Սիտրոեն» գործարանում: Հայրենակիցների հետ ամսագիր էր հրատարակում, որը քարոզում էր ձախ հայացքներ եւ փախստականների շրջանում հայ մշակույթը պահպանելու գաղափարը: 1943 թ-ց, Մաշուշյանի ղեկավարած խումբը, իրագործել է գրեթե 30 հաջող հարձակումներ գերմանական զավթիչների վրա: Մանուշյանը ձեռբակալվեր էր գերմանական հրամանատարությամբ, ենթարկվել է կտտանքների եւ 3 ամիս անց մահապատժի է ենթարկվել իր խմբի 21 անդամների հետ միասին: Հետմահու արժանացել է «Պատվո լեգեոնի» շքանշանին: Նրա անվամբ անվանակոչվել են Փարիզի, Վալանսի, Մարսելի, Գարդանի, Երեւանի փողոցներ եւ հրապարակներ: Մանուշյանի մասին գրել են Պոլ Էլյուարը, Լուի Արագոնը, Շարլ Ազնավուրը, Լեո Ֆերրեն: