Ղարաբաղյան կարգավորման հարցում Ղազախստանը չեզոք դիրքորոշում ունի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանակներում Ղազախստանը չի միջամտելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խնդիրների կարգավորմանը, բայց անհրաժեշտության դեպքում կարող է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլատ Ալիմբաեւը: Նրա խոսքով, սխալ պատկերացում է ձեւավորվել այն մասին, որ Ղազախստանը ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումն է զբաղեցրել:



«Մենք չեզոք ու անաչառ դիրքորոշում ունենք ղարաբաղյան հիմնախնդրի հարցում: Այդ հակամարտության կարգավորման ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ մեր նախագահության ընթացքում մենք կստեղծենք բոլոր պայմաններն այդ կառույցի լիարժեք աշխատանքի համար»,- ասաց Նուրբոլատ Ալիմբաեւը:



Ինչ վերաբերում է Բաքվի ռազմատենչ հայտարարություններին, ղազախ դիվանագետը հրաժարվեց մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---