CCAF-ը կոչ է անում Ֆրանսիայի Սենատին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) կոչ է անում Ֆրանսիայի Սենատին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:



Նանսի քաղաքի վարժարաններից մեկում Հայոց ցեղասպանության քննարկման ժամանակ, Մուստաֆա Դողանը այլ 5 թուրք աշակերտների հետ միասին հայտարարել էր, թե Ցեղասպանություն չի եղել: Ուսուցիչը դուրս էր հանել նրանց դասարանից: Դրանից հետո, պատմության դասին, թուրք դեռահասը, չկարողանալով պաստախանել այդ հարցին, վրդովված հայտարարել է. «Հայերը չեն ենթարկվել Ցեղասպանության, իսկ եթե ենթարկվել են, ուրեմն արժանի էին դրան»: Զայրացած ուսուցիչը երկու օրով հեռացրել էր նրան պարապմունքներից:

Ոչ կառավարական «Cojep International» կազմակերպության միջամտությունից հետո տղան ներողություն է խնդրել:



«Cojep International»-ը նաեւ նամակ է ուղարկել Մուստաֆայի դպրոց, որտեղ ասվում է, որ «Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին» օրենքը չի վավերացվել Սենատում: Բացի այդ , միջազգային համատեքստը այդ հարցում շատ վատ էր ներկայացված, հաշվի առնելով այսօրվա հարաբերությունները երկրնրի միջեւ: «Հայաստանն ու Թուրքիան պետք է վերջնական լուծում տան Հայոց ցեղասպանության հարցին»,-ասվում է նամակում:



Հաշվի առնելով միջադեպի լրջությունը, որն անընդունելի է մի երկրում, որն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նոյեմբերի 24-ին CCAF-ը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի խոսնակ Ժերար Լաշերին, որտեղ կոչ է արել ուշադրություն դարձնել այն վնասին, որ բերում է Ֆրանսիային եւ այլ երկրներին Ցեղասպանության ժխտումը եւ վերջ տալ «ուրացման չարիքին»,-PanARMENIAN.Net ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:



Ֆրանսիան 1915թ. Ցեղասպանությունը ճանաչած երկրներից մեկն է: 2006թ. հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը 106 «կողմ» եւ 19 «դեմ» քվեներով ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Որպեսզի նախագիծը օրենքի ուժ ստանա, այն պետք է հաստատի Սենատը եւ ստորագրի նախագահը: Օրենքի նախագծով նախատեսվում է ազատազրկում 1 տարով կամ 45 հազար եվրո տուգանք Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---