25 նոյեմբերի 2009 - 18:53 AMT
Երեւանում անցնում է «Հոգու կապտուկները» ներկայացման պրեմիերան
Կանանց հանդեպ բռնության պայքարի միջազգային օրվա շրջանակներում Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում անցնում է «Հոգու կապտուկներ» ներկայացման պրեմիերան:

«Սյուժետը հիմնված է կանանց իրական պատմությունների վրա, որոնք ենթարկվել են բռնության: Նրանք վերցված են կազմակերպության կողմից հրատարակված գրքից, որը պատմում է կանանց պատմությունները: Ներկայացմանը ներկա կլինեն ներկայացման հերոսուհիները, սակայն, մենք չենք հնչեցնի նրանց անունները», - նշել է «Կանանց իրավունքների կենտրոնի» տնօրեն Սուսաննա Վարդանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: