Երեւանում տեղի կունենա «Սեղանի թենիսի ֆեդերացիայի պատվավոր նախագահի գավաթի» մրցաշարը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-28-ին Երեւանում տեղի կունենա «Սեղանի թենիսի ֆեդերացիայի պատվավոր նախագահի գավաթի» մրցաշարը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Սեղանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր մրցավար Քրիստինա Մանասիրյանը, մրցաշարին կմասնակցեն 80 թենիսիստներ եւ թենիսիստուհիներ Երեւանից, ՀՀ մարզերից, Ստեփանակերտից, Վրաստանից ու Լիբանանից, այդ թվում նաեւ սեղանի թենիսի ԽՍՀՄ առաջին չեմպիոն Հարություն Հակոբյանի հուշամրցաշարի մասնակիցները: Մրցաշարին կմասնակցեն կադետներ (12-15 տարեկան) եւ մեծահասակներ (18 տարեկան եւ ավելին):
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---