25 նոյեմբերի 2009 - 19:54 AMT
Երեւանում քննարկվում են Հայաստանի եւ Վրաստանի անկառավարելի միգրացիայի խնդիրները
Նոյեմբերի 25-ին եւ 26-ին Երեւանում ընթանում է քաղաքականությունը մշակողների եւ իրականացնողների աշխատանքային հանդիպում` «Միգրացիոն ռեսուրս-կենտրոնների արդյունավետ կառավարում Հարավային Կովկասում» թեմայով, որին մասնակցում եւ ելույթներով հանդես են գալիս Հայաստանում Իտալիայի դեսպան պարոն Բրունո Սկապինին, ՀՀ Արտաքին գործերի նախարարության միգրացիայի բաժնի վարիչ պարոն Արթուր Մադոյանը, ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ տիկին Սոնա Հարությունյանը, Միգրացիայի Միջազգային Կազմակերպության Հայաստանի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանը եւ Վրաստանի ղեկավար Մերի Շիհանը, ինչպես նա- այլ ներկայացուցիչներ:

Հանդիպումը կազմակերպվել էր ՄՄԿ հայաստանյան առաքելության կողմից իրականացվող «Անկանոն միգրացիայի խթանում Հայաստանում եւ Վրաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Իտալիայի կառավարության կողմից եւ որի նպատակն է Հայաստանում եւ Վրաստանում հզորացնել կարողությունները միգրացիայի կառավարման ոլորտում եւ խթանել համագործակցությունը այս երկու երկրների եւ շահագրգիռ ԵՄ երկրների միջեւ, ինչը հնարավորություն կտա թուլացնել անկանոն միգրացիան եւ հզորացնել կանոնանվոր աշխատանքային միգրացիայի դրական ազդեցությունը:

Նշյալ ծրագիրըառաջին քայլերնէիրականացնում պետականհամակարգումմիգրանտներին տեղեկատվության տրամադրման գործուն համակարգի ստեղծման գործընթացում, որի կար-որ քայլ կարելի է անվանել միգրացիոն ռեսուրս կենտրոնը:

ՀՀ աշխատաշուկայում այսօր առկա են շուրջ 100 հազ աշխատանք փնտրողներ, ովքեր գրանցված են «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոններում եւ համապատասխանաբար ստանում են տեղեկություններ թափուր աշխատատեղերի մասին եւ ընդգրկվում զբաղվածության աջակցության տարբեր ծրագրերում:

Այս ամենը իրականում տեսնելու եւ գնահատելու նպատակով` նոյեմբերի 25-ի աշխատանքային հանդիպումն ավարտվեց հյուրերի Երեւանի Էրեբունու զբաղվածության տարածքային կենտրոն այցելությամբ: