25 նոյեմբերի 2009 - 21:04 AMT
Աթենքում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպում առայժմ ծրագրված չէ
Աթենքում, որտեղ դեկտեմբերի 1-2-ին տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների համաժողովը, Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպում առայժմ ծրագրված չէ: Այդ մասին հայտնեց Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը: Նրա խոսքով, ներկա պահին ճշտված է 3+2 ձեւաչափով` ԵԱՀԿ ՄԽ եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հարցը:

«Ներկա պահին մենք հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածություն չունենք հայկական կողմի հետ: Ես չեմ ասում «ոչ», պարզապես ծրագրված չէ»,- ասաց Օզուգերգինը, հաղորդում է Anatolian News Agency-ն: