26 նոյեմբերի 2009 - 17:00 AMT
«Բանանցը» պատրաստվում է 2010թ. առաջնությանը
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Բանանց» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Խաչիկ Չախոյանն ասաց, որ 2010-ին ակումբից կխաղա Սեմեոն Զլատեւը (Բուլղարիա), որը 2008-ին արդեն հանդես է եկել «Բանանցի» կազմում: Ավտովթարում Զլատեւը կոտրեց իր ոտքը եւ որոշ ժամանակ չի խաղացել: 2010-ին պայմանագրի համաձայն Զլատեւը հանդես կգա «Բանանցի» կազմում:

Ակումբում նաեւ կորուստներ կան. դարպասապահ Ստեփան Ղազարյանը տեղափոխվել է իրանական «Սարդարի Բանդարաբաս» ակումբ, որը խաղում է Իրանի առաջին լիգայում: 2009-ին «Բանանցի» կազմում խաղացած ուկրաինացի ֆուտբոլիստներ Դմիտրո Նազարենկոյի եւ Վլադիմիր Ռոմանենկոյի պայմանագրերն ավարտվել են եւ նրանք Ուկրաինա են վերադարձել, բայց հաջորդ սեզոնին կրկին կկարողանան խաղալ երեւանյան ակումբի կողմից: