26 նոյեմբերի 2009 - 17:02 AMT
Հայաստանն ու Սերբիան օդային հաղորդակցություն են հաստատում
Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 26-ին կայացած նիստումհամաձայնությունէ տվել «Հայաստանիեւ Սերբիայի կառավարությունների միջեւօդային հաղորդակցության մասին»համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանի խոսքով, փաստաթուղթն իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցության պատշաճ կարգավորման համար: Նա ավելացրեց նաեւ, որ դա կնպաստի երկու երկրների տնտեսական եւ մշակութային կապերի հետագա զարգացմանը, ինչպես նաեւ կնպաստի երկու պետությունների միջեւ զբոսաշրջության զարգացմանը: