Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները Խաչատրյանի անվան երիտասարդ երաժիշտների մրցույթի յուրահատուկ շնորհանդես են

PanARMENIAN.Net - Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգները Արամ Խաչատրյանի անվան երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթի յուրահատուկ շնորհանդես է: «Արդեն 5-րդ տարին անցկացվող մրցույթի շնորհանդեսը բացատրվում է ձեւաչափն ընդլայնելու եւ մրցույթն առավել հասանելի դարձնելու մտադրությամբ»,-ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը նոյեմբերի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում:



Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Պավել Կոգանն իր հերթին հաղորդել է. «2010թ. մրցույթը կացնի երկու անվանակարգերում` ջութակ եւ թավջութակ, իսկ 2011թ.` դաշնամուր եւ կոմպոզիցիա: Մրցույթը «կոմպոզիցիա» անվանակարգում թույլ կտա բացահայտել երիտասարդ, տաղանդավոր կոմպոզիտորների»:



Մրցույթի հոգաբարձուների խորհրդի համալրումը համաշխարհային կարգի երաժիշտներով, ըստ Արմեն Սմբատյանի, լավագույն ապացույցն է, որ մրցույթը կանցնի բարձր պրոֆեսիոնալ մակարդակով եւ մանրակրկիտ ընտրված ժյուրիի մասնակցությամբ:



Մրցույթի հաղթողները ոչ միայն դրամական պարգեւ կստանան, այլ նաեւ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու հնարավորություն (գեղարվեստական ղեկավար Պավել Կոգան) եւ Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիեւ):



Ըստ Սմբատյանի, մրցույթի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են նաեւ 10 երկրների կոնսերվատորիաների ղեկավարներ: «Կավելացվի մրցույթի մրցանակային հիմնադրամը, առաջին տեղի համար դափնեկիրը կստանա 15 հազար դոլար, երկրորդ եւ երրորդ տեղերի համար` 10 հազար եւ 5 հազար դոլար համապատասխանաբար»,-ասել է ՀՀ դեսպանը Ռուսաստանում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---