26 նոյեմբերի 2009 - 17:32 AMT
«Արդշինինվեստբանկը» 15 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին
«Արդշինինվեստբանկը» 15 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, բանկը համագործակցում է հիմնադրամի հետ կազմավորման օրվանից եւ անցած վեց տարիների ընթացքում հիմնադրամին ընդհանուր առմամբ նվիրաբերել է արդեն 104 մլն դրամ:

«Համագործակցությունը «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հետ մեր բանկի համար եւ հաճելի եւ պատասխանատու գործընթաց է: Հաճելի է, քանի որ բանկն իր ներդրումն է ունենում հիմնադրամի կազմակերպած բազմաթիվ հայրենանվեր ձեռնարկումներում: Նաեւ չափազանց պատասխանատու է, քանզի հիմնադրամի կողմից իրագործվող բոլոր ծրագրերը նախատեսված են ապագա սերունդների համար: Կարծում եմ, Արդշինինվեստբանկի համագործակցությունը «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հետ հետագայում եւս շարունակելու է լինել արդյունավետ եւ ազգանպաստ»,- հայտնել է «Արդշինինվեստբանկի» Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

«Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում եւներկայացուցչություն Փարիզում: Բանկն արժանացելէ Moody's-ի Ba1 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, եւ Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետվարկանիշերի` արտարժութայինավանդների չափանիշներով, ինչպես նաեւ ֆինանսական կայունության ("BFSR") D- վարկանիշին: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: