26 նոյեմբերի 2009 - 18:06 AMT
Աթենքում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովում Թուրքիայի պատվիրակությունը կգլխավորի ԱԳՆ ղեկավարը
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն կգլխավորի թուրքական պատվիրակությունը Աթենքում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ 17-րդ նախարարական հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ին, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

ԵԱՀԿ 56 անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները հանդիպում են տարեվերջին գործունեության արդյունքներն ամփոփելու համար եւ նախանշում են իրենց հետագա գործունեությունը: ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն անցնում է այն երկրում, որն ավարտում է նախագահությունը Կազմակերպությունում:

2009 թվականին ԵԱՀԿ նախագահ է եղել Հունաստանը, 2010-ին` նախագահությունն անցնում է Ղազախստանին: