26 նոյեմբերի 2009 - 19:26 AMT
Հայաստանն ու ԼՂՀ-ն մտադիր են խորացնել երկրների դատախազությունների միջեւ համագործակցությունը
Նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու հայկական պետությունների դատախազությունների միջեւ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաեւ մեր հանրապետության դատաիրավական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Գարամյանը, հաղորդում է ԼՂՀ պետության ղեկավարի մամլո ծառայությունը: