Հայաստանի Ոստիկանությունը չի հաստատում Երեւանում մանյակ-պեդոֆիլի հայտնվելու մասին ասեկոսեները

PanARMENIAN.Net - Վերջերս Երեւանում դեռահաս աղջիկների բռնաբարության մասին լուրեր են տարածվել: Մասնավորապես, խոսվում է 8-12 տարեկան աղջիկների բռնաբարության երեք դեպքերի մասին:



Սակայն Հայաստանի Ոստիկանության մամլո ծառայությունը հաստատեց 8-ամյա աղջկա բռնաբարության մի դեպքը միայն: «Ներկա պահին քրեական գործ է հարուցվել եւ նախաքննություն է ընթանում: Ավելի մանրամասն տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չէ, քանի որ դա կարող է խանգարել հետաքննությանը»,- PanARMENIAN.Net ի հարցմանն է պատասխանել ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---