Երեւանը գերբեռնված է երթուղային տաքսիներով27 նոյեմբերի 2009 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ կա էլեկտրաէներգիայի ավելցուկ, եւ այն պետք է ուղղվի տրանսպորտային երթեւեկության բեռնաթափմանը: Երեւանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, միության աշխատակիցները տարիներ շարունակ դիտարկումներ են անցկացնում այդ ոլորտում: «Արդյունքները վկայում են, որ Երեւանի ուղեւորափոխադրումների 80 տոկոսն իրականացվում է երթուղային տաքսիներով եւ միայն 12 տոկոսը` այլ տրանսպորտով»,-ասել է նա: Նա նշել է նաեւ, որ «մեր քաղաքացիներն իրավունք ունեն օգտվել տրանսպորտի այլ միջոցներից»: Սակայն, գաղտնիք չէ, որ տրամվայները վերացվեցին , իսկ ավտոբուսների քանակը սահմանափակ է: Այս առնչությամբ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանը հավելել է, որ քաղաքապետարանը չի կարող փոխել բնակչության մտածելակերպը եւ ստիպել քաղաքացիներին օգտվել ավտոբուսներից եւ տրոլեբուսներից: Նա ասել է նաեւ, որ քաղաքապետարանը մշակում է տրանսպորտային երթուղիների նոր ծրագիր, որի համար շուրջ 800 ավտոբուս է հարկավոր: Կ.Հակոբյանը հաղորդել է, որ այնքան էլ հեշտ չէ ավոտբուսներ ներկրել, վերջերս ներկրվել է 380 ավոտբուս, որից շահագործվում է 280 միավորը: Ինչ վերաբերում է տրոլեբուսներին, ապա այսօրվա դրությամբ Երեւանում դրանք 100-ն են, վերջերս քաղաքապետարանը ներմուծել է շուրջ 38 միավոր, «սակայն դրանք կիսադատարկ են աշխատում»: Ըստ նրա, հսկայական ծախսեր են հարկավոր մետրոպոլիտենի աշխատանքի համար, ինչը թույլ չի տալիս ընդլայնել նրա ցանցը: «Եվ Աջափնյակի նոր կայարանի շինարարությունը դեռ հատյնի չի թե երբ կարող է սկսվել»,-ասել է նա: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար |