ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Shimizu (Շիմիզու) կորպորացիայի ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ Shimizu (Շիմիզու) կորպորացիայի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ կորպորացիայի ղեկավարության հետ:



Հանդիպմանը քննարկվեցին կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ դրանց ընդլայնման հնարավորությունները: Ընկերության ներկայացուցիչները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանում ներդրվում են բնապահպանական նորագույն տեխնոլոգիաներ:



Նոյեմբերի 26-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամներին` դեսպան Սուիմա Էդամուրայի (Հայաստանում Ճապոնիայի առաջին դեսպան) գլխավորությամբ:



Անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ճապոնական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Ասոցիացիայի անդամներն իրենց գոհունակությունը հայտնեցին Տոկիոյում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի կառավարության մտադրության կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնեցին ամենայն աջակցություն ցուցաբերել դեսպանության գործունեությանը:



Նոյեմբերի 27-ին ավարտելով այցելությունը Ճապոնիա` Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվեց Երեւան, հաղորդել է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---