27 նոյեմբերի 2009 - 15:25 AMT
Աբխազիան ու Հարավային Օսիան ԱՊՀ մտնելու պոտենցիալ թեկնածուներ են
Աբխազիան ու Հարավային Օսիան, ըստ էության, կարող են մտնել Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), բայց Համագործակցության բոլոր անդամների համաձայնության դեպքում: Այդ մասին Մինսկում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

«ԱՊՀ հաստատող փաստաթղթերը չեն խոչընդոտում նոր անդամների ընդունմանը»,- ասաց Լեբեդեւը: Ընդ որում, նա ճշտեց, որ դրա համար հարկավոր է ԱՊՀ բոլոր պետությունների համաձայնությունը:

Այնուամենայնիվ, ԱՊՀ գործադիր քարտուղարը նշեց, որ առայժմ ԱՊՀ Աբխազիայի ու Հարավային Օսիայի մտնելու մասին վաղ է խոսել, քանի որ Ռուսաստանից բացի նրանց անկախությունը ԱՊՀ ոչ մի պետություն չի ճանաչել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: