Երթուղային տաքսիների անսարքությունը եւ ծխելու խնդիրը տրանսպորտում` Երեւանի երթեւեկության իրողություններն են

PanARMENIAN.Net - Երեւանի տրանսպորտային երթեւեկության ոլորոտւմ բացթողումներ կան, եւ քաղաքապետարանը կաշխատի այն բարելավել, մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչությն գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանը: Ըստ նրա, այս տարի առաջին անգամ ձեւավորվեց Երեւան քաղաքի բյուջեն, եւ առաջիկայում շատ խնդիրներ կան լուծելու:



Անդրադառնալով վարորոդների կողմից տրանսպորտում ծխելու խնդրին` Հակոբյանը հայտարարեց թե «դա չի նշանակում թե օրենքը չի գործում, դրանում իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ ուղեւորները, որոնք չեն օգտվում թեժ գծից»:



Ըստ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի, վարորդներին արգելվում է ծխել հասարակական տրանսպորտում:



Ինչ վերաբերում է երթուղային տաքսիներին, ապա, ըստ Հակոբյանի, գերատեսչությունը վերահսկողական ֆունկցիա չունի եւ պատասխանատու չէ անսարքությունների համար: Միեւնույն ժամանակ, նա հավելեց, որ ըստ օրենքի երթուղային տաքսիները տարեկան երկու անգամ են անցնում տեխզննում եւ, «ես չեն կարծում, որ դրանց թվում կան ոչ պիտանիները»: Նա նաեւ հավելեց, որ տեխնիկական վիճակի համար պատասխանատու է մրցույթը շահած տնտեսվարող սուբյեկտը, բացի այդ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պատասխանատու են ճանապարհային երթեւեկության կանոնների համար:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---