«Ամերիաբանկը» 15 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկը» 15 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին նոյեմբերի 26-ին կայացած հեռուստամարաթոնի ընթացքում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «Այսպիսով, Բանկն իր ներդրումն արեց Հիմնադրամի առաքելության հիմքը հանդիսացող համազգային նախագծերի իրականացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:



«Ամերիաբանկն« ու նրա բաժնետերերը պատասխանատվություն են կրում Հայաստանի եւ ԼՂՀ հասարակական եւ տնտեսական կյանքի զարգացման համար: Բանկի եւ նրա ներդնողների արժեքներից են Հայաստանի մշակութային ժառանգության վերականգնմանը նպաստելու եւր բնակչության նյութապես անապահով շերտերին աջակցելու նպատակները:



Այդ առումով Բանկը շատ է կարեւորում իր համագործակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, որի աջակցությամբ Բանկը կարողանում է իրականացնել իր կողմից որդեգրված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մի մասը:



2008թ. Բանկն առաջին քայլերը ձեռնարկեց այդ ուղղությամբ` մշակելով գործունեության ռազմավարություն, որն ուղղված է ինչպես ազգի, այդպես էլ առանձին սոցիալական միավորների բարեկեցությանը:



«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992թ.: Հիմնադրամի հիմնական նպատակն է համազգային նախագծերի իրականացումը եւ Հայաստանի ու ԼՂՀ ենթակառուցվածքների զարգացումը:



«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որը տրամադրում է բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---